Բանակի հետ սրետ առնչություն ունենալով, ինձ իրավունք եմ վերապահում կարծիքս հայտնել տարկետման մասին:
Մինչ կարծիքիս հայտնելը մի հարց տամ ու անցնեմ բուն թեմային :
Հարց. Ինձ ցույց տվեք 10 գիտնական, ովքեր օգտվել են տարկետման իրավունքից և դարձել են գիտնական: Երբ ասում եմ գիտնական , հեչ նկատի չունեմ թեկնածուական պաշտպանած, այլ լաբարատորիայով և գրականությունով գիտնական:
Իզուր պետք չէ գիտությունը մեջտեղ բերել ու բանակում ծառայելուց խուսափել: Հայ տղան , անպայման պետք է ծառայի, իսկ հետո կդառնա գիտնական, թե շինարար, դա արդեն իր ընտրելիքն է: Ուսման ծարավն ու ուսման ձգտողը, բանակից հետո, շատ հետո էլ կարող է սովորել: ԲՈՒՀ ավարտածները կփաստեն, թե իրենց կուրսում քանի «ստառիկ» ու «բիձա» են եղել, այսիքն տարիքով ուսանողներ են եղել, ովքեր հետո են որոշել, որ պետքա սովորեն:
Էս կառավարությունը անցողիկա, սա կգնա մյուսը կգա, բայց երկիրը, հայրենիքը մնայուն ա, ու յուրաքանչյուր ՀՀ արական սեռի քաղաքացի պետք է ծառայի բանակում, եթե նա չունի լուրջ առողջական խնդիրներ: Պատմությունից գիտենք, որ մեր բազմաթիվ գրողներ ու մշակույթային գործիչներ անգամ ինքնուսուցմամբ են զբաղվել: Չեմ ուզում կրակնվել, բայց այսօրվա բարձր տեխնոլոգիաների դարում , բանակում ոչ միայն կարող ես սովորածդ պահել գլխումդ, այլև պրակտիկորեն այն օգտագործես...
Մենք պարտավոր ենք մեր մեջ սրեմանել այն գաղափարը, որ ոչ թե մեզ ՏԱՆԵՆ բանակ, այլ մենք ԳՆԱՆՔ բանակ...
Տղե՛րք, ապրիլյան պատերազմը գոնե բոլորիս պիտի թասիբի գցեր, ու այսօր ոչ թե դասադուլ անեիք տարկետումից օգտվելու համար, այլ դասադուլ անեիք, որ ձեզ այն զորամասեր տանեն, որտեղ կարող եք պրակտիկորեն ձեր գիտելիքներն օգտագործեք՝ քարտեզագրում, նյութատեխնիկական նորամուծություն և այլն...
Հ.Գ. Տպավորություն է, որ ՀՀԿ-ն բաժանված է երկու մասին, այդքան էլ միամիտ չեմ , որ մտածեմ, թե այս դասադուլները ինքնաբուխ են ու ԲՈՒՀ-երի ՀՀԿ-ական ուսխորհուրդներն անտեղյակ են...
Հ.Գ.Գ. Հենց այստեղ թշնամու լրատվականին շատ լավ թեմա եք տալիս, որ հաստատեն իրենց միֆը՝ Հայեր չեն ուզում կռվեն Ղարաբաղում:
Կարեն Հովհաննիսյան