ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի զինծառայության մասին օրինագծի վերաբերյալ թույլ տվեք հայտնել իմ և շատ բժիշկների տեսակետը. Ավարտելով Երևանի Պետական Բժշկական Համալսարանը ընդունվեցի կլինիկական օրդինատուրա, այնուհետև՝ ասպիրանտուրա, որտեղ պետք է սովորեի 2003-2006 թ.: Սակայն ասպիրանտուրայի առաջին իսկ տարին, սեփական դիմումի համաձայն,վերցնելով ակադեմիական արձակուրդ, մեկնեցի զինծառայության՝ ՀՀ զինված ուժերում՝ որպես բժիշկ-սպա:

 

Անգնահատելի է այն բժշկական փորձը և գիտելիքները, որոնք ձեռք բերեցի բանակում ծառայելու ժամանակ, ռազմական բժշկության բնագավառում բժիշկները կուտակում են շատ մեծ փորձ և հմտություններ, որոնք բացառիկ կարևոր նշանակություն են ունենում իրենց հետագա կլինիկական և կազմակերպչական աշխատանքում: Այնուհետև շարունակելով ուսումս ասպիրանտուրայում՝ հաջողությամբ պաշտպանեցի ատենախոսությունը: Իմ շատ բժիշկ ընկերներ զինծառության տարիներին հավաքեցին մեծաքանակ առաջնային նյութ / հիվանդությունների դեպքեր /, որոնց հիման վրա փայլուն կերպով պաշտպանեցին ատենախոսություններ: Համոզված եմ նաև, որ բոլոր մասնագիտությունների պարագայում նույնպես, բանակը նպաստում է տվյալ մասնագետի կայացմանը, ստեղծում լուրջ և լայնածավալ դաշտ նաև գիտական գործունեության համար: Միայն ցանկություն է պետք:

 

Սևադա Հակոբյան