Դդումը շատ առողջարար բանջարեղեն է և հարուստ է վիտամինններով՝ C, B, E, PP ու նույնիսկ հազվագյուտ վիտամիններով՝ T և K:
Բացի դրանից՝ այն պարունակում է նաև այնպիսի միկրո- և մակրոէլեմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ նյութափոխանակության համար:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս հաճախակի օգտագործել դդում, քանի որ այն դիետիկ է և պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջ օրգանիզմ ունենալու համար: Այն հնարավորություն է տալիս առանց օրգանիզմը վնասելու նվազեցնել մարմնի ավելորդ քաշը:
Դդումն օգտակար է հատկապես ծերերի համար, քանի որ նրանց օրգանիզմը բավական թույլ է և հաճախ մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում:
Դդումն օգտակար է աղե-ստամոքսային հիվանդություններով տառապող մարդկանց համար:
Դդումն օգտակար է միզուղիների հիվանդություններով տառապողների համար: Լինելով միզամուղ միջոց՝ այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղն ու հեղուկը:
Դդմի սերմերը ևս ունեն օգտակար հատկություններ: Նրանցից քամված յուղը օգտագործում են տարբեր դեղամիջոցների արտադրության մեջ:
Դդմի սերմերն ունեն մաքրող հատկություն: Եթե ձեր երեխան ունի ճիճվակրություն, ապա դդմի մի քանի սերմերը կօգնեն նրան (սերմերը մաքրելիս չի կարելի հանել նրանց վրայի կանաչ բարակ կաշին):
Դդմի սերմերը կօգնեն ձեզ նաև ազատվել մաշկային տարբեր հիվանդություններից, ինչպիսիք են՝ սեբորեան, մաշկի թեփոտումը:
Դդմի պատրաստման եղանակը
Գոյություն ունեն դդմի պատրաստման տարբեր եղանակներ:
Դդմի առողջարար հատկությունները շատացնելու համար այն կարելի է պատրաստել կաթով ու կարագով:
Դդմից պատրաստում են նաեւ տարբեր ապուրներ՝ օգտագործելով ձավարեղեն կամ բրինձ:
Շատ հայտնի է դդմի մուրաբան, որն իր համով նման է ծիրանի մուրաբային եւ դուր է գալիս փոքրիկներին: