Եթե դու հագնում ես Զիլի, Արմանի, Ստեֆանո Ռիչի, բայց բանկում ունես վարկ, կամ եթե դու Ամանորը անցկացնում ես Դուբայի Բուրջ ալ Արաբում, բայց չես մասնակցում Հայաստանում ոչ մի սոցիալական ծրագրի, եթե դու քշում ես 2017թ-ի Lexus կամ ավելին, բայց զինհաշմանդամների ֆոնդին փող չես փոխանցում, եթե դու տանդ արտաքին ֆասադը և ներսի աստիճանները անում ես մարմարից, բայց նոր, սկսնակ երիտասարդ գործարարին քո չինական մետլախով տարածքը վարձով տալուց զեղչ չես անում... հիշիր, որ ինչքան էլ քեզ ասեն աղա տղա ես, դա պարզապես քաղաքավարությունից է կամ քծնելուց, իրականում դու քաղքենի ես, որը սակայն բուժելի է և արագ կարելի է փոխվել: Իսկ եթե դու ապրում ես մարմարից տանը և քշում ես լեքսուս և մասնակցում ես լիքը սոցիալական ծրագրերի,ուրեմն բարով վայելես ունեցածդ!

 


Հրեաներին ասում են քծիբ ժողովուրդ, բայց այ իսկական աղան իրականում հրեաներն են, որոնք ծախսեր անելուց խնայում և հաշվում են ամեն կոպեկը, բայց հայրենիքին, բանակին, երիտասարդ գործարարներին օգնելու համար խելքը իրանցը չի, նախանձելու փոխարեն, թիկունք կանգնել հայրենակցին արտերկրում, ունենալ սոցիալական պատասխանատվության գիտակցում, ահա թե ինչ է հարկավոր ամեն մի հայի:

 


Հա, կարևորը մի սպասի, որ ունենաս մարմարից տուն և Լեքսուս, հետո նոր սկսես մասնակցել սոցիալական ծրագրերի, սկսիր այսօր, թեկուզ օրինակ վերցնելով մուսուլմաններից, որոնք իրենց աշխատածի 2%-ը տրամադրում են սոցիալական նպատակների, այսինքն եթե դուք աշխատում եք օրինակ ամիսը 100000 դրամ, ապա 2000-ը տրամադրեք ինչ որ սոցիալական ծրագրի: Այսքան պարզ...