Անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմնադիր ու ղեկավար, համաշխարհային գիտական գիգանտ Սթիվեն Հոքինգին անգամ Լու Գեհրիգի հիվանդությամբ տառապելը չի խանգարել, որպեսզի նա դառնա աշխարհի ամենահայտնի գիտնականներից մեկը։
Հիմա կասեք, թե Հոքինգը բացառիկ օրինակ է, բայց համաձայնեք, որ գիտության մեջ հենց նման բացառիկ օրինակներն են պետքական։ Եթե անհատն իր մեջ ունի գիտական ներուժ, ինչքան էլ ծանր հանգամանքներով շրջապատված լինի, իրացնելու է այդ ներուժը։ Իսկ եթե բանակում ծառայության անցնելը ոմանց համար ավելի մեծ փորձություն է, քան, ասենք, Լու Գեհրիգի հիվանդությամբ տառապելը, ուրեմն՝ մեզ նման «գիտնականներ» պետք չեն։
Հ.Գ. Ես անձամբ ճանաչում եմ այդպիսի «գիտնականների», որոնք մինչև բանակ գնալու սպառնալիքի առկայությունը «գիտությամբ էին զբաղված», իսկ դրա չեզոքացումից հետո՝ «քաղաքականությամբ»։ Նենց որ, լուրջ հակափաստարկներ բերեք։