Քանի որ Հայաստանի կառավարությունն ընդունել է պետբյուջեի գումարները խնայելու քաղաքականություն, և երկրի քաղաքացիներն այդ հարցում կարող են օգտակար լինել կառավարությանն իրենց առաջարկներով, մի առաջարկ էլ ես անեմ:
Առաջարկում եմ տարբեր մակարդակի պաշտոնատար անձանց սպասարկող մեքենաներն այսուհետ շահագործել գազով, ոչ թե բենզինով: Խնայողությունը կլինի ավելի քան 50%:
Ինչո՞ւ, օրինակ, պետավտոտեսուչների հարյուրավոր մեքենաները չշահագործել գազով: Հսկայական գումար կխնայեք, որը կարող եք տրամադրել անապահով ընտանիքների երեխաների համար սնունդ, հագուստ, դեղորայք և գրենական պիտույքներ ձեռք բերելու համար:
Դրանք ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արժանապատիվ կյանքի բաղկացուցիչներն են, եթե չգիտեք: