Ուրեմն, ինչպես և 50 տարի առաջ, իմպիչմենտի ռեալ վտանգը զգալով, ԱՄՆ նախագահը որոշում է երկու շաբաթով մեկնել Ասիա: Մեկնելուց Թրամփն ասում է, որ Հյուսիսային Կորեայում լուրջ խնդիր կա ու որ՝ «մեզ Պուտինի օգնությունն է անհրաժեշտ»: Ներքին սպառման համար հղված այս մեսիջն, իհարկե, ոչ մեկ բանի տեղ չդրեց, քանի որ ի սկզբանե պարզ էր, թե ով և ինչու է Կորեացիքին բզում:

 

Պուտինի դեմ չոքելու փոխարեն, ԱՄՆ էստաբլիշմենտը բռնում, սլիվ ա անում փաստաթուղթ, որն ապացուցում է, որ ԱՄՆ առևտրի նախարարը փայ ունի Պուտինի փեսա՝ Կիրիլ Շամալովի հետ նավթի բիզնեսում: Ու, որ այդ մասին նա չի նշել գործի ընդունվելուց, և ուրեմն քաքի մեջ ա...

 

Էս էն նախարարն ա որ արդարացիորեն համարվում ա Թրամփի «պապան» ու կռիշը։ Ահա այն ամենն ինչ պետք է իմանալ Կորեական «ճգնաժամի» ծագումնաբանության և ռուսական դեսանտնիկների քրեական անցյալի, ներկայի ու ապագայի մասին: