Այսպիսի հետաքրքիր մանկական հագուստի իտալական ընկերություն կա, որի հագուստները կարվում են Արցախում։ Այս ամենի մեջ հետաքրքիրը նաև այն է, որ հագուստները նախատեսված են ոչ թե Հայաստանի/Արցախի շուկայում վաճառվելու համար, այլ ամբողջ խմբաքանակը արտահանվում է երկրի սահմաններից դուրս ու դրան գումարած Հայաստանում/Արցախում չեն վաճառվում։
Հիմա պատկերացրեք շարքային ադրբեջանցի ծնողի կամ նենց երիտասարդ աղջկա դեմքը երբ կհագնի իտալական այս հագուստը, որը կարվել է Արցախում։
Մի քիչ էլ բարդացնեմ իրավիճակը, պատկերացրեք, որ այս ընկերությունը մասնաճյուղ ունենա հենց Ադրբեջանում։