ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան ՀՀ-ի դպրոցներում դասագրքերն անվճար դարձնելու համար:


Խոսքը վերաբերվում է գրքերի վարձավճարներին: Օրինակի համար նշեմ, որ ես 9-րդ դասարանի դասագրքերի համար մուծում եմ շուրջ 8000 դրամ, իսկ 5-րդ դասարանի համար 6000 դրամ:

 

Համեմատության համար ասեմ, որ այս երկու վարձավճարների ընդհանուր գումարի չափով ես երեք երեխաներիս ապահովում եմ գրենական պիտույքներով: Կարծում եմ սոցիալական բեռի թեթևացումը ակնհայտ կլինի ծնողների համար, եթե Սահմանադրական դատրանը բավարարի դիմումը: