Ինչպես քանիցս նշել էի, Իսրայել-Հունաստան-Կիպրոս նոր ռազմավարական առանցքը զարգացման լուրջ հեռանկարներ է խոստանում։ Նոյեմբերի 5-ին նախատեսվում էր Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի աշխատանքային այցը Հունաստան։ Այցելության հիմնական նպատակը Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարների հետ առաջին եռակողմ հանդիպման կազմակերպումն է։

Ինչպես նշում է Իսրայելի զինվորական հրամանատարությունը, այս հանդիպումը խորհրդանշական է և որակապես նոր մակարդակի կբերի անվտանգության և պաշտպանության ոլորտներում Իսրայել-Հունաստան համագործակցությունը։ Հիշեցնեմ նաև, որ մինչ այդ հանդիպումը, Իսրայել-Հունաստան-Կիպրոս ձևաչափի շրջանակներում կողմերը պայմանավորվել էին զարգացնելու հարաբերությունները նաև անվտանգության, պաշտպանության ոլորտում։