Քիչ առաջ ահազանգ ստացա, որ Լոռու մարզում բենզասղոցով ծառահատումներ են իրականացնում:


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրահանգով Լոռու մարզի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր:
Աշխատակիցներին նկատելով՝ անտառահատները դիմել են փախուստի՝ անտառում թողնելով կտրտված ծառերը և բեռնափոխադրման միջոցը:


Տեսչական մարմնի Լոռու մարզի բաժնի աշխատակիցները դիմել են ոստիկանություն:
Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն մանրամասների մասին:


Ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեր մարզային բաժնի աշխատակիցներին օպերատիվության համար, և այն մտահոգ ընկերներին ովքեր անմիջապես ահազանգեցին դեպքի մասին: