Քրդստանում քաղաքական վերադասավորումներ են: «Քրդստանի հայրենասիրական միություն » կուսակցությունը, որը համարվում է երկրորդ քաղաքական ուժը, հրավիրել է արտահերթ համագումար նիստ, որոշելու համար կուսակցության հետագա քայլերը վերջին իրադարձությունների ֆոնի վրա:
Համագումարի ժամանակ քննարկվել Քիրքուքի անկման պատճառները, ինչպես նաև PUK-ի ղեկավար կազմի ու ընդհանրապես կուսակցության կառավարման ձևի փոփոխության մասին հարցերը: Ոչ մի վերջնական որոշում չի կայացվել, պայմանավորվածություն է ձեռք բերել, որ հաջորդ համագումրը կանցկացվի 2018թ.-ի հունվարի վերջերին, որպեսզի հստակեցնեն իրենց գործողությունները մինչև մարտի 21-ը, իսկ թե ինչ գործողությունները և ինչու մարտի 21, չի հայնտվում (ես միայն ենթադրում եմ):