Հարգելի լրագրողներ և ՖԲՀ,
Շարունակում եմ ծանոթացնել ձեզ ԵՎՐԱՆԵՍՏ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի արդյունքներին:
Նիստին ընդունվեց նաև էներգետիկ ոլորտին վերաբերող զեկույցը "ԱլԳ տարածքում ամրապնդելով համագործակցությունն էներգետիկ ոլորտում Փարիզի Կլիմայի Փոփոխության Համաձայնագրի կատարմանը ընդառաջ" (Enhancing energy cooperation within the Eastern Partnership, towards the implementation of 2015 Paris Climate Change Agreement’) վերնագրով:
Զեկույցի հոդված 15-ում տեղ է գտել հետևյալ պարբերությունը.
15....ընդգծում ենք, որ հակամարտության գոտիները պետք է պատշաճ ներառված լինեն միջազգային կառավարական և ոչ կառավարական բնապահպանական ծրագրերում, անկախ քաղաքական իրավիճակից, որպեսզի մարդկանց բնապահպանական կարիքները ամբողջովին երաշխավորված լինեն: Ընդգծում ենք, որ ոլորտային քաղաքականությունը այս ուղղությամբ պետք է ներառական լինի (stresses that the conflict-affected areas in the Eastern European partner countries should be properly covered by international governmental and non-governmental environmental projects, despite the political situation,in order to ensure the ultimate protection of environmental needs of people; stresses that a specific policy under the Eastern Partnership should be inclusive in this regard).
Փաստացի առաջին անգամ է, որ նման միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի բնապահպանական իրավունքների ճանաչման, ոլորտային միջազգայնացման և ներառման կոչ է արվում: Հիշեցնենք, որ սա կրթության ոլորտից հետո երկրորդ ոլորտն է, որտեղ ի հեճուկս Ադրբեջանի կողմից Արցախի միջազգային մեկուսացման ջանքերի, մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման հիման վրա նման մոտեցում է ցուցաբերվում: Կարծում եմ, սա արդյունավետ ուղղություն է Արցախի հետևողական միջազգայնացումը այս և այլ ոլորտներում ապահովելու համար: