Անդրիաս Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Արթուր Սարգսյանը՝ «Հաց Բերող»-ը, իր անշահախնդիր և անձնազոհ արարքով գրավեց բոլոր հայերի սրտերը, ուր էլ որ նրանք ապրեն։ Իր քրիստոնեական սիրով և ամենաներմամբ լի ժպիտը դարձավ 21 դարում հայի առաքինության խորհրդանիշ: Հաշվի առնելով իր արարքի բազմաշերտությունը և մասշտաբը, որոշվել էր Արթուրին նվիրված հուշարձանը ստեղծել ոչ թե տարածությունը սահմանափակող արձանային տեսքով, այլ ճարտարապետական ծավալուն կոմպոզիցիայի տեսքով, ինչը թույլ կտա միացնել միասնական կերպարի մեջ հոգևոր, ժամանակային և տարածական չափումները։

 

Գրառմանը կից Թարխանյանը լուսանկարներ է հրապարակել, որոնք ներկայացնում ենք ստորև.