«Ողջույններ,
Բանակցությունների արդյունքում մենք ձեզ ենք ուղարկում մեր պատասխանը և մեր տեսակետները մշտական լուծումներ գտնելու վերաբերյալ.
Սահմանել լիակատար հրադադար և բոլոր ճակատներում ռազմական գործողությունների ավարտ:
Վերադարձ Իրաքյան բանակի և Փեշմիրգայի համատեղ ռազմական գործողություններին ԻՊ -ի դեմ պայքարում:
Վստահ ենք, որ հրադադարի ռեժիմը և համատեղ ուժերի տեղակայումը մինչեւ բոլոր խնդիրների սահմանադրականորեն լուծումը կլինի կառուցողական:
Բաղդադի և Քրդիստանի միջև բանակցությունների մեկնարկը և Իրաքյան սահմանադրության հիման վրա, միջազգային կոալիցիայի մասնակցությունը և քաղաքական, վարչական, իրավական և ռազմական հանձնաժողովների ստեղծումը բոլոր հարցերին լուծում տալու համար:
Որպես բարի կամքի դրսևորում, Քրդիստանի շրջանը պատրաստ է թույլ տալ , դաշնային ուժերին, ինչպես նաև միջազգային կոալիցիայի ուժերին, Փեշմերգայի հետ «Ֆիշ Ղաբուր» անցակետում իրականացնել միասնական պահպանություն, սակայն այն պետք է կրի ժամանակավոր բնույթ, մինչև բանակցություններով կլուծվեն բոլոր խնդիրները:

Էրբիլ
30/10/2017»