ՓՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Հելոուինը նշելու է գնացել DC Comics-ի չարագործ, Բեթմենի երդվյալ թշնամի Ջոկերի կոստյումով:
Հելոուինյան երեկույթին հրավիրվածների թվում են եղել նաև Նեյմարի համադասարանցի Դանի Ալեքսը, Քեյվին Տրապպը և բրազիլացի սուպերմոդել Իզաբել Գուլարը:
Ինչպես փոխանցում է life.ru-ն, ամենայն հավանականությամբ երեկույթը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայում ՓՍԺ-ի` «Անդրելեխտ» թիմին ջախջախելուց հետո:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 5:0՝ հօգուտ ՓՍԺ-ի։ Նեյմարը երկու գոլի հեղինակ է դարձել: