Ասում ենք՝ Արցախի խնդրի լուծումը ցավոտ է լինելու։ Համաձայն եմ։ Իմ պատկերացմամբ երկու լուծում կա, ու, այո, երկուսն էլ ցավոտ։
Մեկը բանակցային լուծումն է, մի բան հանձնելու- մի բան վերցնելու՝ այսօրվա քննարկվող փաթեթը։ Ինչ-որ բան հանձնելն իհարկե ցավոտ է։
Մյուս լուծումը ոչ մի բան էլ չհանձնելն է, այսօրվա պես շարունակելն է, խնդիրը սերնդեսերունդ փոխանցելը։ Սա էլ ցավալի լուծում է, քանի որ անընդհատ կլինեն լարումներ ու պատերազմներ, անընդհատ կլինեն կորուստներ ու զրկանքներ։ Ահա սրանք են երկու տարբերակները, ցավոտ լուծումները։ Վերջին ժամանակների դիտարկումներս ինձ կամաց-կամաց տանում են դեպի խնդրի լուծման երկրորդ տարբերակ։ Դուխով։
Թևան Պողոսյան