Կհավատա՞ք, որ դեռ մի անգամ չի եղել, որ մեկը մոտս բողոքվի՝ Հայաստանում բիզնեսում փայ խլողներից ու պարզվի, որ օբյեկտիվ ա բողոքը: Տենց մի դեպք չգիտեմ ես, որ մեկը ստիպված լինի փայ տալ մյուսին, կամ եկամուտով կիսվել անարդար հանգամանքներում: Էն օրը մեկը բողոքում էր, որ Հայաստանի միջոցով փող լվալու համար իրենից տոկոս են ուզել իշխանությունները: Ու ես չարչարվում էի, փորձում էի հասկանալ, ինչո՞ւ է նա բողոքում, ու այդպես էլ չհասկացա:
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարող համակարգը ստեղծվել է գերտերությունների կողմից, իսկ ավելի կոնկրետ ԱՄՆ-ի կողմից, որպեսզի խիստ վերահսկի բոլոր ֆինանսական շարժերը: Հայաստանի իշխանություններն անշուշտ ունեն այդ պահանջները խախտելու որոշակի «լիմիտ»: Ըստ գլոբալ քաղաքական կշռի այդ լիմիտը կարող է մեծ լինել՝ Շվեցարիայի կամ Սինգապուրի նման, կամ շատ փոքր լինել... ըըը... Հայաստանի նման: Ասենք, եթե մի ռուս բիզնեսմեն ուզում ա Ռուսաստանում գողացած փողը մաքրել Հայաստանով ու տանել մի տաք երկիր, ԱՄՆ-ն դրա մասին կիմանա, բայց ձեն չի հանի, կամ թեթև կակնարկեն, որ ֆիքսել են: Իսկ եթե նույն բիզնեսմենն այդ մաքուր փողով հետո մի տեղ մի փոքր վնաս բերեց ԱՄՆ ազգային անվտանգությանը, Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն: Համակարգը տենց ա, ինչ անես երևալու ա, ու ամեն դեպքում «պատահարը» քո/իշխանավորի անձնական դոսյեն ա համալրելու:
Հիմա, խի՞ պիտի երկրի իշխանությունները նման ծառայություններն անվճար մատուցեն: Եթե հարցը գնի մեջ ա, թող գնան ավելի էժան տարբերակ գտնեն: Էդ ո՞վ ա է ավելի էժան լվում... Կամ խի՞ պիտի նախկինում յան-ով վերջացող ազգանուն ունենալու հանգամանքը զեղչի հիմք լինի: Հենա «ուցիրեեվ» վերջավորությամբ մարդիկ ոչ մի խնդիր չունեն մուծվելու հետ ու հանգիստ իրանց cash-ը cover են անում: Նույնը անվճար կամ գոնե ավելի էժան անելու համար կյանքում գոնե մի ՏԻՄ ընտրություն պիտի ֆինանսավորես, մի գյուղապետի երեխու կնունքի գնաս... ճկուն զեղչային համակարգ կա, բայց պիտի հավաքես էդ անտեր աչյոկները: