Լիովին հասկանալի է այս դիմակահանդեսի հետ կապված <<տոնը>> Ամերիկայում, քանզի այնտեղ ազգային ավանդույթներ չկան, այնտեղ կա միայն դեմոկրատիա, որն այնքան է լրբացել, որ վերջերս մինչ այսօր <<երկրի հայր>> համարվող Ջորջ Վաշինգտոնի հուշատախտակը հանեցին մի եկեղեցու պատից․․․
Բայց նշել նման անհեթեթությունը մեր հայրենիքում, որն այնքան հարուստ է իր ազգային ավանդույթներով, ընդամենը խոսում է այն մասին, որ մարդիկ իսկապես կորցրել են ինչ-որ շատ թանկագին բան, թանկագին ու հարազատ, որի մասին այնուամենայնիվ չեն էլ կռահում․․․
Մարդիկ կորցրել են իրենց հրաշալի հայրենիքի և իրենք իրենց հանդեպ հարգանքի զգացմունքը, և դրա հետևանքներն ակնառու են․․․