«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի քննարկումը կարող է պատրվակ հանդիսանալ ԵՄ-ի պայմանագիրը հետաձգելու կամ առհասարակ այն սառեցնելու համար։
Սերժ Սարգսյանի Մոսկվա այցելությունից հետո պարզ կլինի այդ օրենքի ճակատագիրը, այսինքն ԵՄ-ի հետ հարաբերությունները։
Այն, որ ՀՀԿ ֆրակցիայի մոտ "թասիբն"-ն է արթնացել, բնականաբար, ծիծաղելի է։ Դեռ դեպք չի եղել, որ ՀՀԿ-ի մոտ թասիբը քաղաքական կատեգորիա լինի։ Հակառակ դեպքում կարելի կլինի ասել, որ ՀՀԿ ֆրակցիան Սերժ Սարգսյանի վերահսկողությունից դուրս է եկել։ Հասկանալի է, որ դրա ժամանակը դեռ չի եկել։