Դե ֆակտո նոյեմբերի մեկից Քրդստանը մնում է առանց նախագահի, սակայն չի մնում առանց ղեկավար: Մասուդ Բարզանին հեռանում է նախագահի պաշտոնից, սակայն Բարզանիների ընտանիքը շարունակում է հանդիսանալ երկրի ղեկավար կազմը:

 

Մասուդ Բարզանին ղեկավարելու է ազգային խորհուրդը, այսինքն նա չի հեռանում քաղաքականությունից , պարզապես , միգուցե ժամանակավորապես լքում է երկրի ղեկավարի պաշտոնը: Երկիրը փաստացի շարունակելու է ղեկավարել Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին, ով Մասուդ Բարզանիի եղբոր որդին է:

 

Երկրի անվտանգության խորհրդի Մեսրուր Բարզանին՝ Մասուդ Բարզանիի ավագ որդին: Մանսուր Բարզանին հատուկ նշանակության զորքերի գլխավոր հրամանատարն է՝ Մասուդ Բարզանիի միջնեկ որդին: Մուստաֆա Բարզանին, Մասուդ Բարզանիի կրտսեր որդին, հանդիսանում է «Փեշմերգա»-ի արևմտյան ճակատի հրամանատարը: Բարզանիների գերդաստանը դեռևս հանդիսանում է Քրդստանի փաստացի ղեկավար կազմը և բանակցությունները փաստացի վարվում են բացառապես այս ընտանիքի հետ: