#ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Թեհրանում հաստատել է՝ #Իրանն իրականացնում է սեփական միջուկային ծրագրի հետ կապված բոլոր ստանձնած պարտականությունները:
Վերոնշյալը հերթական անգամ հավաստում է այն իրողությունը, որ Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականության շարունակմանը, ինչպես նաև «Իրան-վեցյակ» համաձայնությունը չեղարկելուն միտված քարոզչական արշավն ընդամենը հակաիրանական հայտնի շրջանակների նպատակաուղղված գործունեության հետևանք է ընդամենը, ինչը, ամենայն հավանականությամբ, իրական քաղաքականության վրա լուրջ ազդեցություն թողնել չի կարող: