Էսօրվա դեպքը մի բանի մասին է վկայում՝ հասարակական լուրջ դեգրադացիայի։ Հայկական ազգային արժեքների խոր ճգնաժամի։ Հեռուստատեսությունը, մամուլը ու մշակույթի նախարարությունը պետք է խիստ մտահոգվեն էս առթիվ։ Սա լուրջ և վտանգավոր ազդակ է։ Ազդակ՝ ազգային ինքնության լուրջ խեղման մասին։ Դեռ չկար պատերազմների վերաբերյալ Ժնևյան կոնվենցիան, երբ ֆիդայիների երդումը ներառում էր դրա բոլոր կետերից ավեի լուրջ համակարգ, Դուշման Վարդանն անգամ թշնամու երեխային էր հետ վերադարձնում և պատանդ չէր պահում։

 

Հանրային քարոզչության պատասխանատուներին պետք է կանչել պատասխանատվության։ Էսքան ասում ենք մամուլն ու եթերը մի լցրեք այլանդակությամբ։ Ճամարտակում են ինչ-որ խոսքի և եսիմ ինչ ազատություններից։ Սա էդ «ազատությունների» հետևանքն է։ Ցանկացած գործողություն նախ մտքով է դառնում հնարավոր ու հավանական։ Իսկ եթերներից հրապարակվող էս այլանդակությունը ստեղծում է բոլոր նախադրյալները, որ առանձին անասունների հիվանդությունը դառնա հանրային ընկալման նորմա, իսկ հետագայում՝ նաև գործողություն, և Աստված մի արասցե՝ կենցաղ։

 

Օր առաջ էս լրատվական ու հանրային հեռարձակողների խեղկատակությանը պետք է վերջ տրվի։ Թքած ունեմ ցանկացած տեսակի ազատության վրա, որը պիտի խարխլի տեսակային մեր արժեհամակարգը և սպառնա հանրային անվտանգությանը։ Մեզ շտապ կարգով պետք է օրենք՝ մամուլի ու եթերի բարոյական որակների կարգավորման վերաբերյալ։