Նոյեմբերի 1-ից Իրաքյան Քուրդիստանի ներիշխանական պայքարը մտնում է ակտիվ փուլ։ Բարզանիի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակից կփորձեն օգտվել տարածաշրջանային հիմնական դերակատարըներ՝ ի դեմս առաջին հերթին Իրանի և Իսրայելի, որոնք ունեն զգալի քաղաքական, ռազմական և այլ տեսակի լծակներ Իրաքյան Քուրդիստանի ներքաղաքական, ներիշխանական պայքարում իրենց ազդեցության դիրքերը ամրապնդելու հարցում։

 

Մյուս կողմից, Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացի հետագան ու դրա արդյունավետությունը մեծապես պայմանավորված են նրանով, թե արդյո՞ք կկարողանան Իրաքյան Քուրդիստանի ազդեցիկ իշխանական թևերը գալ կոնսենսուսի առաջնորդի ընտրության և նոր իշխանության ձևավորման հարցում։

 

Կարեն Վերանյան