ԱՄՆ-ի նախագահի շուրջ հասունանում է նոր սկանդալ: Տնային կալանքի են ենթարկվել Դոնալդ Թրամպի նախընտրական քարոզչական թիմի երկու անդամներ` նախընտրական շտաբի պետ Պոլ Մանֆորտը, վերջինիս օգնական Ռիկ Գեյթսը, իսկ խախընտրական ժամանակահատվածում արտաքին հարաբերությունների գծով խորհրդատու Ջորջ Պապադոպուլոսը իրեն մեղավոր է ճանաչել ԿՀՎ-ի քննիչներին ստելու մեջ, հանձնվել և համաձայնել համագործակցել հատուկ ծառայությունների հետ:
Մանֆորտի և Գեյթսի դեմ մեղադրանքները չեն ներառում կետեր որոնք առնչվում են Թրամպի շրջապատի և ռուսայան իշխանությունների միջև համագործակցությանը նպաստելու մասին: Նրանք մեղդրվում են Ուկրաինայում անօրինական բիզնեսով զբաղվելու և փողերի լվացման մեջ:
Ինչ վերաբերում է Պապադոպուլոսին, ապա Թրամպի համար քաղաքականպես կարող է վնասակար լինել հենց Պապադոպուլոսի ձերբակալությունը և հետագա հնարավոր ցուցմունքները, քանզի ըստ մեղադրանքի վերջինիս հետ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կապ են հաստատել երրորդ անձանց միջոցով, որոնց մեկը եղել է Լոնդոնում ապրող ինչ-որ «անհայտ» պրոֆեսոր և անձ չպարզված մի ռուս կին: Ըստ ԿՀՎ-ի Պապադոպուլոսը հունվարին տեղի ունեցած հարցաքննության ժամանակ «ստել» է իր կապերի մասին և պնդել որ ինքը չի ծրագրել նախաձեռնել հանդիպում Թրամպի շտաբի և Պուտինի մերձավոր շրջապատի միջև: Պապադոպուլոսը իրեն մեղավոր է համարել և պատրաստակամություն հայտնել համագործակցել իրավապահների հետ:
Գրիշա Աղաջանյան