Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ներկայացված լուսանկարը՝ գրելով.
«Սա այն դեպքն է, երբ ուրախության և հպարտության փոխարեն հայրենական արտադրությունը ամոթ ու զայրույթ է առաջացնում.
Ասորեստանի Սարգոն արքան մեր թշնամյաց թշնամին էր, որ իր ժամանակին գլխավորեց դեպի Հայաստան ամենաավերիչ և արյունալի արշավանքները: Նրա հարվածների ներքո հայոց պետականությունն ու երկիրն անբուժելի վերքեր ստացան:
Այժմ ի փառս հայոց Հայրենիքի ավերիչի' Իջևանում արտադրված գինին կոչել են «Սարգոն»: Երևի հաջորդներն ի նշան համանման երախտագիտական զգացումների կկրեն շահ Աբասի ու սուլթան Աբդուլ Համիդի անունները…: Դե եթե անձեռոցիկները «Կլեոպատրա» կոչվեն, գինին էլ Սարգոն կլինի: Մի՞թե այս աստիճան տգետ կարելի է լինել…»: