Կար 3 գործոն, որոնք Իրաքի քրդերը շահարկում էին մինչև հանրաքվեն և դրանից հետո ընկած ժամանակաշրջանում՝ (այս պահին երեքն էլ կասկածի տակ են)
1. Քրդական զինուժը ներկայացնող փեշմերգաների հաղթական ոգին, քանզի նրանք էին հաղթել Իսլամական պետությանը:
2. Մասուդ Բարզանիի լեգիտիմ կարգավիճակը, որը թույլ էր տալիս նրան ևս մեկ անգամ վերընտրվել որպես Իրաքյան Քուրդիստանի նախագահ:
3. Իրաքայն Քուրդիստանը որպես կայունության օջախ թե Իրաքում ու տարածաշրջանում, թե Քուրդիստանի ներսում:
Սկսեմ սկզբից՝
Քրդերը հիմնականում պաշտպանվել են իսլամականների դեմ պայքարում, ավելին, եթե չլիներ ԱՄՆ օդային հարվածները 2014 թ. օգոստոսին, հարց է, թե ինչ կմնար Իրաքյան Քուրդիստանից նրա վրա հարձակվող ԻՊ-ի պարագայում (իհարկե պետք չէ թերագնահատել քրդական փեշմերգաների ավանդը իսլամականների դեմ պայքարում, սակայն մի քանի օր առաջ Քիրքուքից ու վիճելի շատ տարածքներից հիմնականում առանց կռվի քրդական փեշմերգաների հեռանալը այլ բանի մասին է խոսում):
Մասուդ Բարզանին լեգիտիմ նախագահ չէր սկսած 2014 թ. վերջից: Դա արդեն հենց Բարզանին է նշում՝ ասելով, որ ինքն այլևս չի համաձայնվելու իր լիազորությունների երկարաձգման հետ ու նոյեմբերի 1-ից չի լինելու նախագահ (Բարզանին ասում է, որ օրենք չպետք է փոխվի: Էտ ինչ է՝ օրենք չէ՞ր փոխվում, որ ամեն անգամ Քուրդիստանի խորհրդարանը 2014-ին ու 2017-ին երկրարաձգում էր նրա լիազորությունները ու ինքը լուռ ընդունում էր այն):
Եվ վերջապես՝ Իրաքյան Քուրդիստանն այսօր կայունության օջախ չէ՝ արդեն նշել եմ իրաքյան կառավարական ուժերի ու դրանց սատարող այլ խմբավորումների դեմ պայքարում քրդերը զիջում են, իսկ թե ինչ է կատարվում այս պահին Բարզանիի հեռանալու հայտարարությունից անմիջապես հետո Իրաքյան Քուրդիստանում կայունության մասին չի խոսում (ՔԴԿ-ին հարող ուժերը հարձակվում են ՔՀՄ-ի ու Գորանի գրասենյակների վրա և այլն...իրավիճակը սրվում է հենց Իրաքյան Քուրդիստանում):