Բանակ-հասարակություն թեմաները հենց սկսում են թափ հավաքել ինձ համար ամենահետաքրքիր պահը ոչ թե բուն քննարկումն է այլ հետևելը այն անձանց, ովքեր գործի բերումով և/կամ անձնական շահի համար ամեն բան թողած սկսում են ՊՆախարար Վիգեն Սարգսյանին ամեն կերպ հաճոյանալ, քծնել, բոլորին գցել ու նախարարին հերոս սարքել:

 

Նման պահերին ձախ ուսիս վրայի սատանան համոզում է ինձ, որ բացեմ այդ պաշտոնի համար մեռնողների էջերը, գնամ որոշակի ժամանակաշրջան հետ, երբ ՊՆախարարը դեռ Վիգեն Սարգսյանը չէր, տպեմ նախարար Սեյրան Օհանյանին գովերգող ստատուսները, հետո մի փոքր էլ հետ գամ ու տպեմ արդեն նախկի նախարար Սեյրան Օհանյանի մասին մեղմ ասած ոչ այդքան լավ ստատուսները, հավաքեմ բոլորը իրար գլուխ, դնեմ ծրարի մեջ ու թողեմ ՊՆ-ի փոստում: Վերջում էլ ավելացնեմ , որ նման լպրծուն էակների ասածը լուրջ չնդունեն ու չկտրվեն իրականությունից, քանի որ նմանները ընդունում ու հարգում են ոչ թե մարդուն ու նրա աշխատանքը, այլ պաշտոնը ու աթոռի փափկությունը: Իսկ դրանց գրածները ու ասածները լսելը ու ընդունելը պաշտոնյային կտրում է իրականությունից և ժողովրդից , դրանից հետո ցանկացած պաշտոնյա դատապարտված է ժողովրդի աչքին վատը երևալու:

 

Աջ ուսիս նստած հրեշտակն էլ ասում է՝ ինչ էլ հավես ունես խելքդ դնում ես դրանց հետ:

Բայց դե ամոթա էլի մարդուն պաշտոնի համար սիրաշահելը: Ես արդեն պատկերացնում եմ, երբ Վիգեն Սարգսյանը դառնա արդեն նախկին նախարար, իրեն գովաբանող զանգվածը ինչերա բերելու գլխին: