Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ երկրի նախագահ Ղունբանղուլի Բերդիմուհամեդովն ընդունել է Թուրքմենստանի մարզերի ղեկավարներին և կառավարության անդամներին,ովքեր Բերդիմուհամեդովին են տեղեկացրել իրենց հաջողությունների մասին և նախագահին են նվիրել ոսկյա արձաններ...Ոսկյա արձանների դիմաց Բերդիմուհամեդովը մարզերի ղեկավարներին և կառավարության պաշտոնյաներին պարգևատրել է շքանշաններով...Սակայն համացանցում մեծ աղմուկ է բարձրացել,երբ օգտատերերն ունկնդրել են,թե ինչպես են թուրքմեն պաշտոնյաներն ընդունում այդ շքանշանները....Գրեթե բոլորը,ով մոտեցել է Բերդիմուհամեդովին խոնարհված է եղել,իսկ շքանշանը ստանալուց հետո էլ այն մի քանի անգամ համբուրել է և դրել է ճակատին...


Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ոչնչով չի տարբերվում իր նախորդից՝Սափարմուրադ Նիյազովից,ով իրեն համարում էր թուրքմենների հայր՝Թուրքմենբաշի,իսկ իր կենդանության օրոք էլ իր՝պաշտելիի անունով քաղաքներ էր կոչում և բոլոր բնակավայրերում իր ոսկեզօծ արձանները կամ կիսանդրիները կանգնեցնում...
Թուրքմենստանի ներկա նախագահը ոչնչով չի ուզում զիջել Նիյազով-Թուրքմենբաշիին...Վառ օրինակն՝այսպիսի խայտառակ շոուներն են...


Հ.Գ.Իմ կողմից ավելացնեմ,որ ՍՏՐՈՒԿ մարդուց նողկալի և վտանգավոր բան չկա...Պատկերացնում եմ,եթե Դերդիմուհամեդովը զրկվի իշխանությունից ինչեր են ասելու վերջինիս հասցեին այս ոչնչությունները,որոնք այսօր նրա ձեռքից շքանշան ստանալու համար «պպզած» են մոտենում նրան,իսկ ստացած մեդալներն էլ պաչում են...

 

Գագիկ Համբարյան