Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիևում մասնակցելու է ԵՎՐԱՆԵՍՏ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։
Պատվիրակության կազմում են նաև ԱԺ պատգամավորներ Կ. Բեքարյանը, Կ. Աճեմյանը, Ի. Տոնոյանը, Ա. Զուրաբյանը, Վ. Բոստանջյանը, Մ. Թանդիլյանը և Ա. Կյուրեղյանը։
Պլենար նիստին քննարկվելու են քաղաքական, տնտեսական, էներգետիկ և սոցիալական ոլորտների թեմատիկ զեկույցները, կիբերանվտանգությանը վերաբերող հիմնախնդիրները։ Խորհրդարանական վեհաժողովի մասնակիցները հատուկ ուղերձով դիմելու են Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։
Նախատեսված են նաև հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյի, Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Ա. Պարուբիյի և ուկրաինական կառավարության անդամների հետ։
Վեհաժողովին մասնակցելու են նաև Եվրախորհրդարանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Բելառուսի պատվիրակությունները, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները, մասնագիտական շրջանակները։ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիևում մասնակցելու է ԵՎՐԱՆԵՍՏ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։
Պատվիրակության կազմում են նաև ԱԺ պատգամավորներ Կ. Բեքարյանը, Կ. Աճեմյանը, Ի. Տոնոյանը, Ա. Զուրաբյանը, Վ. Բոստանջյանը, Մ. Թանդիլյանը և Ա. Կյուրեղյանը։
Պլենար նիստին քննարկվելու են քաղաքական, տնտեսական, էներգետիկ և սոցիալական ոլորտների թեմատիկ զեկույցները, կիբերանվտանգությանը վերաբերող հիմնախնդիրները։ Խորհրդարանական վեհաժողովի մասնակիցները հատուկ ուղերձով դիմելու են Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։
Նախատեսված են նաև հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյի, Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Ա. Պարուբիյի և ուկրաինական կառավարության անդամների հետ։
Վեհաժողովին մասնակցելու են նաև Եվրախորհրդարանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Բելառուսի պատվիրակությունները, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները, մասնագիտական շրջանակները։