Աբսուրդա կյանքը...
Մարդիկ արյուն են թափում, իրենց կյանքի գնով պահում են հայրենիքը, որ յուրաքանչյուրս կարողանանք ունենալ մեր տունը, մեր անկյունը, շրջապատված լինենք մեր հարազատներով, իսկ մենք թողնում գնում ենք։ Թողնել գնալը մի կողմ, գնալուց հետո շատերը մոռանում են իրենց հայրենիքը, լեզուն, հպարտանում են, որ իրենց երեխաները օտար լեզվով են խոսում։
Այդ դեպքում ինչի՞ համար է այս ամենը՝ եկեք բոլորով գնանք մի երկիր, մեր փորները կուշտ մեր համար ապրենք ու արյուն թափող տղերքն էլ իրանց կյանքը վայելեն, ոչ թե մահանան մեզ՝ անարժաններիս համար։
Մարդկային աբսուրդներից ևս մեկը՝ չմահանալ թշնամու գնդակից, մահանալ հայրենակցի գնդակից։ Պայքարել էդ հայրենակցի խաղաղ կյանքի համար ու գալ զոհվել նրա ձեռքով։
Կյանքը աբսուրդների շարքիցա։
Հ.գ. Հիմա կասեք գնացողները ավելի օգուտ են տալիս, քան դու։ Չասեք էլի խնդրում՝ նեռվեր չկա պատասխանելու։
Հ.գ.2 Ու խոսքս ամենևին օգտակար գնացողների մասին չի։ Կոմիտասն էլա գնացել իր երկրից, բայց ավելի մեծ բանա արել իր հայրենիքի պահպանման գործում։ Խոսքս հենց բուն ուրացողների մասին է, որ գնում ու մոռանում են իրենց արմատները, մոռանալը քիչ է մի հատ էլ ատելություն են սերմանում։
Հ.գ.3 Ուղղակի ամեն օր հայրենիքի անունը տալն էլ հերիք չի, եթե գործ չի արվում։
Հ.գ.4 Հետո էլ ասում ենք այլ ազգերը էգոիստ են՝ մենակ իրենց մասին են մտածում։ Ձեզ նայեք։