Մինսկի մոտ մի հարուստ գործարար տարօրինակ տուն է կառուցել, որի միայն տեսքից անգամ մարդու արյունը սառչում է երակներում: Սկզբում այն սովորական տուն էր, բայց հետո դրա վրա սատանայակերպ քանդակներ, գանգեր ու դժոխքի պատկերներ հայտնվեցին, որոնք սարսափահար են անում շրջակայքի բնակիչներին: Նրանք դժգոհում են, որ երեկոյան ժամերին այդ հատվածով երեխայի հետ անցնելն ուղղակի սարսափ է: Իսկ անմիջապես տան կողքի հարևանուհուն անընդհատ թվում է, որ չարքերից մեկը, ուր որ է, կցատկի իր տան վրա: