Հոկտեմբերի 27-ը մարտի 1-ի անբարոյական մայրն է, որը երկար տարիներ հղիանալով հանցագործություններով՝ մարտի 1-ին կրկին չարիք ծնեց հայ ժողովրդի գլխին....
Հոկտեմբերի 27-ը հայոց պետականասպանության օրն է, որը չդատապարտվեց ըստ արժանվույնս, դրա համար էլ այն ունեցավ իր «Մարտի 1-ին», ու դեռ ցավով եմ նշում, որ դեռ ունենալու է նոր մարտիմեկեր, քանի դեռ այն կազմակերպողները վայելում են միլիարդները, քանի դեռ մարտի 1-ի ծնունդն ընդունողներից մի քանիսը սոցիալական դժգոհությունների, անարդարությունների, հանցագործությունների ներկայիս գլխավոր պատասխանատուներն են, իսկ մի քանիսն էլ գառան մորթի հագել ու իբր դրանց դեմ եմ «պայքարում», ծաղրածուի վարպետությամբ հայ ժողովրդի «պահապաններ» են հանդես գալիս, բայց երկու կողմն էլ արյունոտ շուրթերով դերասաններ են...
Քանի դեռ հայ ժողովրդի կողմից պատասխանատվության չեն կանչվել անբարոյական ու հանցագործ մոր և չարիք որդու՝ հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի բոլոր մեղավորները, ոչ մի դրական փոփոխություն չակնկալեք, անկախ Հայաստան չակնկալեք....
Դավիթ Սանասարյան