Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացի սառեցման հարցը թերևս կրում է ժամանակավոր բնույթ։ Սա նա՛և հնարավորություն է Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության համար այդ անցումային ժամանակահատվածում գնահատել ստեղծված ռազմաքաղաքական նոր իրավիճակը, կողմերի միջև ուժային և դիրքային հարաբերակցությունը։ Այս տեսանկյունից, իրադարձությունների նման զարգացումը, եթե ենթադրվում է, որ այն անցումային է, իսկապես շահավետ է հե՛նց իրաքյան քրդերին։
Այլապես, այս տեսքով և նման տրամաբանությամբ անհասկանալի է դառնում Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեի նախապատրաստման և հանրաքվեից հետո անկախացման զարգացումների ողջ գործընթացը արմատապես սառեցնելը՝ զուտ ռազմական հակամարտությունը կանխելու պատճառաբանությամբ։
Կարեն Վերանյան