Իրանը Միացյալ Նահանգների նման սուպեր երկրի կողմից ճանաչվում է որպես հիմնական թշնամի։ Դա պատվավոր և պարտավորեցնող կարգավիճակ է, ինչը բարձրացնում է Իրանի դերը համաշխարհային քաղաքական գործընթացներում։


Աշխարքաղաքականության մեջ թշնամի հայտարարվելը նշանակում է կարևոր դերակատարություն ստանձնել միջազգային մանիպուլյացիաներում։ Իրանից պահանջվում է ճիշտ հասկանալ իր դերն ու լինել արժանի «պարտնյոր»։


Հայաստանը, որպես Իրանի հետ փոխկապակցված ու Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր, նույնպես որոշակի լծակներ է կարող ձեռք բերել։

 

Ստեփան Դանիելյան