«Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի հետ կապված քննարկումների շրջանակներում դիմում եմ ձեզ առաջարկությամբ եւ խնդրանքով գրավոր ներկայացել ինձ ձեր տեսակետները եւ առաջարկությունները մինչեւ վաղը՝ 20։00։

Նամակները խնդրում եմ ուղարկել ՖԲ-ի անձնական նամակով։

Խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել ձեր առաջարկությունները, եթե՝

նրանց հիմքում ընկած լինեն հղումները օրինագծի կոնկրետ հոդվածների կոնկրետ դրույթներին
նրանք պարունակեն հստակեցված հիմնավորումներ
զերծ մնաք այլ կարծիք ունեցող կողմին վիրավորական գնահատականներից։
Կանխավ շնորհակալ եմ համագործակցության համար»:

Ենթադրելի է, որ ներկայացվող առաջարկները հիմնավոր եւ ընդունելի համարվելու դեպքում կարտացոլվեն օրենքի նախագծում:

Ազգային ժողով հասած օրենքի նախագիծը բազմաթիվ ընդդիմախոսներ ունի տարբեր մասնագիտական շրջանակներում: Շատերը դա վտանգավոր են համարում՝ ուղղված ընտանիքի ինստիտուտի դեմ:

 

Արմեն Աշոտյան