2017թ. 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18-ով կամ 11,4%-ով նվազել են առանձնապես ծանր և 18,3%-ով ծանր հանցագործությունները, ինչը հիմնականում կապված է սպանությունների, ավազակությունների և բնակարանային գողությունների թվի նվազման հետ:
Ըստ առանձին հանցատեսակների, նվազել են սպանության (59-37), սպանության փորձի (26-21), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (859-840), այդ թվում' ծանր (157-148), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (97-78), բնակարանային գողության (922-567), ավազակության (43-23), կողոպուտի (189-131), տրանսպորտային միջոց փախցնելու (37-33), խուլիգանության (146-145) և մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (126-125) դեպքերը:
Աշոտ Ահարոնյան