Ապրիլյան մարտական գործողություններից հետո զինված ուժերում մասշտաբային փոփոխություններ սկսեցինք՝ առաջնագիծը տեխնիկական միջոցներով համալրելուց, արդիականացնելուց մինչև ամրաշինական-կահավորման աշխատանքներ, սպառազինության համալրում:
Այս փուլում ևս մեկ կարևոր քայլ ենք իրականացնում. պաշտպանության բանակը տեղեկատվական կենտրոն հիմնեց, որը հնարավորություն է տալիս ճգնաժամային իրավիճակներում հայաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ների համար ապահովելու աշխատանքի լավ պայմաններ, ներքին և արտաքին լսարանին հասցնելու օպերատիվ, օբյեկտիվ տեղեկատվություն:
ՊԲ-ն այս առումով խնդիր էր դրել՝ ճգնաժամային իրավիճակներում լրատվամիջոցների համար ստեղծել առավելագույն պայմաններ, տեղեկատվություն ստանալու, մշակելու և հանրությանը փոխանցելու համար:
Տարածքը հատկացրել ու հիմնանորոգել է պաշտպանության բանակը, տեխնիկական վերազինման հարցը՝ Յուքոմ ընկերությունը:
«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ն էլ պատրաստակամություն է հայտնել օգնել կադրերի վերապատրաստման, մասնագիտական խորհրդատվության, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև՝ ճգնաժամային իրավիճակներում տեխնիկական հնարավորությունների ընդլայնման հարցում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում ընդլայնելու կենտրոնի համար նախատեսված տարածքը, վերանայել ճգնաժամային իրավիճակներում լրատվամիջոցների հետ աշխատանքի հաստատված կարգը:
Պաշտպանության բանակն իր տեղեկատվական քաղաքականությունն իրացնելու ճանապարհին իսկապես կարևոր քայլ կատարեց:
Տիգրան Աբրահամյան