Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հնարավորություն ունի իր ձեռքի տակ եղած ռազմական ճնշման միջոցներն ամենօրյա ռեժիմով կիրառել, թեկուզ դիպուկահարներին գործի դնելու միջոցով, այսինքն' կարողանում է իր քաղաքական պահանջները նաև գործնական կոնկրետ քայլերի միջոցով կյանքի կոչելու փորձեր կատարել, մինչդեռ հայկական կողմերը որևէ ինքնուրույն արդյունավետ լծակ չունեն ստիպելու Ադրբեջանին ճանաչելու Արցախի անկախությունը:

 

Պաշտոնական Երևանը "Մադրիդյան սկզբունքներին" հավանություն տալով ինքն իրեն ու արցախյան իշխանություններին մի այնպիսի իրավիճակի մեջ է դրել, երբ Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարված նպատակին հասնելու համար հայկական կողմերը կարող են միայն թախանձագին խնդրանքներով դիմել միջազգային հանրությանը, որպեզի վերջինս սանձի ադրբեջանական կողմի "ապակառուցողական" ագրեսիվ գործողությունները: Այսինքն, հայ բանակցողմերն իրենք իրենց համակարգային ռազմա-քաղաքական կաթվածի վիճակի մեջ են գցել, իսկ արդյունքում հակառակորդի թիրախ են դարձրել մեր զինվորներին ճակատային գծում:

 


Իրավիճակը հնարավոր է փոխել և պաշտոնական Բաքվին միանգամայն այլ քաղաքական ու ռազմական պահվածք պարտադրել, ընդ որում բացառապես որոշ կոնկրետ իրավա-քաղաքական քայլեր պարունակող համալիր ծրագրի գործարկման միջոցով: