Երեկ մեր շենքի աղբանոցի մոտ տեսա էս պատկերը, ու էտքան էլ չեմ մեղադրում դրա հեղինակին, որովհետև երբեմն էնքան մեքենա է լցվում էտ հատվածում, որ մարդն անգամ չի կարողանում տեղաշարժվել, էլ ուր մնաց աղբը ինչպես հարկն է թափել: Չեմ ուզում դիտավորություն տեսնել արարքի մեջ, ամենայն հավանականությամբ նետել են աղբարկղը, տեղ չի հասել, ու մեքենայի վրա է ընկել:
2 մետր ավել չքայլելու համար շատ հայ վարորդներ պատրաստ են ժամերով կաթվածահար անել 2 մետրանոց փողոցի երթևեկը, միայն թե իրենց մեքենա մի տեղ խցկեն, կայանեն: Որպես կանոն հետևանքներն այսպիսին են լինում․