Մենք՝ մարդ արարածներս, ապագայի մասին մտորումների մեջ ենք ամեն օր, այս պատից այն պատի վրա ենք թռչկոտում, անհանգստանում ենք ապագայի վերաբերյալ, իսկ մեզանից մի քիչ ճարպիկները, գուշակ են ձևանում:

 


Ի՞նչ կա այդ սուճի մրուրի, կամ խաղաթղթերի մեջ: Ոչինչ, բայց մենք մեզ խաբելու մեծ վարպետներ ենք ու պարտադիր սիրում ենք խաբված զգալ: «3 կետից հաջողություն, կամ լույս եմ տեսնում սևի մեջ»: Ահա ևս մեկ երկու բառ և մեկ օր նոր հույս, 3 կետն էլ անցան ու նորից սուրճի մրուրը մեզ հյուր կգա:

 


Իրականությունից վախենում ենք, փաստերը տագնապով ենք ընդունում ու սկսում ենք թաքնվել բառերի ետևում, ասում ենք «Ես քեզ Սիրում եմ», բայց գործողություն չկա, չէ, պետք չէ բառերի ետևում թաքնվել, կարելի է գրկել ու ապագան կառուցել այդ մեկ գործողությամբ, ոչ թե անվերջ բառերի ու սուրճի մրուրի մեջ խորասուզվել: Ապագան կողքիդ է, մեկ վայրկյան հետոն է...