Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո ընթացող գործողություններն՝ ի դեմս Քիրքուքի զարգացումների, ինչի արդյունքում քրդերը տարածքներ կորցրին, մի շարք մոտեցումներ Իրաքյան Քրդստանի վերաբերյալ հստակեցրին:
Օրինակ՝ ՌԴ տատանվող դիրքորոշումը դարձավ ավելի հստակ՝ Լավրովի խոսքերով, ՌԴ կողմ է Իրաքի տարածքային ամբողջականությանը... ու ոչ մի հիշատակում ինքնորոշման իրավունքի մասին:
Այս ամենն, անշուշտ, զուտ որպես գործընթաց հետաքրքրում է նաև մեզ, քանի որ կշեռքի նժարներին դրված են մի կողմից երկու առանցքային դիրքորոշումների՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հարցերը, մյուս կողմից՝ մեզ համար անընդունելի մոտեցմանը բացարձակ կողմ դիրքորոշմամբ է հանդես գալի ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացի անմիջական կողմը:
Այս զարգացումներն առավելագույնս մարսել է պետք։