Բոլորին էլ հայտնի է, որ մեր օրերում ԱՄՆ-ն համարվում է աշխարհում հզորագույն պետություններից մեկը: Ճիշտ է, դրա ունեցած դերակատարումը համամարդկային պատմության մեջ թերագնահատել չի կարելի, սակայն հարկավոր է նաև հիշել, որ հաջողության ու բարձունքի հասնում են միայն սխալների միջոցով: Այս երկրի պատմությունը դրա վառ ապացույցն է:
Ձեզ ենք ներկայացնում որոշ դրվագներ ԱՄՆ պատմությունից, որոնց մասին հիշել ու խոսել չեն սիրում իրենք՝ ամերիկացիները:
1. Քաղաքացիական պատերազմ
Ամեն անգամ, երբ մի երկրի քաղաքացիները իրար հետ լեզու չեն գտնում և սկսում են սպանել միմյանց, դա նշանակում է, որ կառավարությունը կոմպետենտ չի աշխատում, քանի որ չի կարողանում լուծել խնդիրը և քաղաքացիներին համաձայնության բերել: Նույնը կարելի է ասել նաև ԱՄՆ-ի Քաղաքացիական պատերազմի մասին, որի ընթացքում զոհվեց շուրջ 600 հազար ամերիկացի, որն այդ ժամանակ կազմում էր բնակչության 2%-ը: Համեմատության համար ասենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվել է ընդամենը 416 հազար ամերիկացի:
2. Ռասիզմ
Այո, այսօր ԱՄՆ-ում յուրաքանչյուր աֆրոամերիկացի ունի նույն իրավունքները, ինչ որ սպիտակ մարդը: Սակայն անցյալ դարում ամեն ինչ այլ էր: Ռասիզմը, կարելի է ասել, գրված էր երկրի Սահմանադրության մեջ: Հազարավոր սևամորթներ, հնդիկներ և ասիացիներ ենթարկվում էին սարսափելի խտրականության: Եվ միայն 60-ական թվականներին որոշ բաներ սկսեցին փոխվել: Այս ամենն իրականացավ շնորհիվ այնպիսի անհատականությունների, ինչպիսիք էին Ռոզա Լի Փարքսը, Մարտին Լյութեր Քինգը և Մալկոլմ Իքսը:
3. Վհուկների որս
Մասաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքում 1692 թ. փետրվարից մինչև 1693 թ. իրականացան մի շարք դատավարություններ, որոնց արդյունքում կախարդություն իրականացնելու մեջ մեղադրվեցին շուրջ 200 մարդիկ, որոնցից 19-ը կախաղան հանվեցին, իսկ մեկը քարկոծմամբ սպանվեց: Այս պատմությունը սկսվել է նրանից, որ տեղի՝ անհայտ հիվանդությամբ տառապող քահանայի դուստրերը մեղադրեցին հնդիկ ստրկուհուն այն բանում, որ վերջինս նրանց ընտանիքին անիծել է: Եվ ստացվեց, որ մեղադրվողների թիվը հասավ 200-ի: Միայն չորս տարի անց դատավորները հասկացան իրենց սխալը: Նրանց դատավճիռն անվավեր ճանաչվեց, իսկ բոլոր ողջ մնացածներն ազատ արձակվեցին:
4. Փորձեր և սպանություններ
Չնայած նրան, որ ԱՄՆ-ն իրեն ժողովրդավարության հիմնադիրն է համարում աշխարհում, եղել է ժամանակ, որ այն անտեսել է իր Սահմանադրությունը և սարսափելի գործողություններ իրականացրել: Հետազոտությունների արդյունքում բացահայտվել են հայտնի շատ մարդկանց մահեր, փորձարկումներ մարդկանց վրա, որոնց զոհը դարձել են անգամ երեխաները: Օրինակ՝ «Արտիշոկ» նախագիծը, որի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել համացանցում:
5. Ստրկություն
Այո, մենք արդեն խոսեցինք ռասիզմի մասին, սակայն չնշեցինք այն փաստը, որ սևամորթները երկար ժամանակ միայն ստրուկների իրավունքներ ունեին: Հարուստ սպիտակամորթները հարյուրավոր սևամորթ ստրուկներ ունեին, որոնց վերաբերվում էին չափազանց դաժանաբար և օգտագործում էին, ինչպես կամենային՝ վաճառում էին, նվիրում, խաղաթղթերով պարտվում, ծեծում, սպանում: Եվ այդ ամենի համար պատասխան չէին տալիս, քանի որ զոհը սևամորթ էր: Այդ ժամանակներն անցյալում են մնացել, սակայն մինչ օրս էլ սևամորթները վիրավորված են իրենց նախնիների հանդեպ վերաբերմունքից:
6. Հնդիկների ցեղասպանություն
Հաճախ, երբ մարդն արտաբերում է «ցեղասպանություն» բառը, մենք միանգամից հիշում ենք Հոլոքոստը, Մեծ եղեռնը, Հիտլերին: Եվ մոռանում ենք, որ հրեաների ցեղասպանությունն անգամ համեմատել չենք կարող այն մղձավանջների հետ, որոնք տեղի ունեցան Ամերիկայում, երբ եվրոպացիներն իմացան Նոր լույսի մասին: Հնդիկները պատկերացնել անգամ չէին կարող, թե ինչքան են եվրոպացի հյուրերը վճարելու նրանց հյուրասիրության դիմաց: Փորձելով բնիկներին ցույց տալ, թե ով է այդտեղ գլխավորը, գաղութարարները մի քանի տարվա դաժանություններով շուրջ 100 միլիոն հնդիկների կոտորեցին: Հոլոքոստի ժամանակ զոհվել է 15 միլիոն մարդ: