Չգիտեմ ով է պաշտպանության նախարարին առաջարկել, որ խաղաղ պայմաններում ծառայությանը ոչ պիտանի անձանց պատերազմական իրավիճակում բանակ տանեն , բայց բախտներս բերել է, որ նախարար մերժել կամ նույնիսկ չի քննարկել այդ հարցը: Խաղաղ պայմաններում, եթե մարդուն զենքի հետ աշխատել չես սովորեցրել, անվտանգության ապահովման նրբությունները չես բացատրել, ապա պատերազմի ժամանակ նրան բանակ տանելուց պարզապես զոհերիդ թիվն ես բարձրացնելու:

 

Եթե մարդը ծառայությանը պիտանի չէ, ապա պատերազմական իրավիճակում առավել ևս պետք է հեռու մնա բանակից, որպեսզի պրոֆեսիոնալները իրենց ծառայությունը իրականցնեն: Պարտադիր չէ, որ մեր բոլոր հերոսները զոհված, վիրավորված կամ խրամատների մեջով անցած լինեն: Կարելի է նաև այլ ոլորտներում հերոսներ փնտրել, ովքեր նույնքան օգուտ կտան երկրին, որքան խրամատում կռվող զինվորը, քանի որ շատ դեպքերում պատերազմենրի ելքը որոշում են ոչ միայն զինվորները այլ խրամատներից հարյուրավոր կիլոմետրեր հեռվում նստած գործիչները:

 

Աշոտ Ասատրյան