Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կաջակցի Իրաքյան Քրդստանին իրանական ռազմական ուժերի հարձակումից պաշտպանելու համար: Նա ասել է, որ իրենք կօգտագործեն Սիրիայի օդային տարածքը Քրդստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են նաև օդային հարվածներ հասցնել իրանական ռազմական ուժին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆերի Մոսկվա այցից առաջ, կոչ է արել Բաղդադին և Էրբիլին դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցային սեղանի շուրջ: