Թյուր կարծիք կա, որ Հայաստանից Թուրքիա, մասնավորապես Ստամբուլ միայն կանայք են գնում աշխատանք փնտրելու: Այդպես չէ... Ստամբուլում գործում են բազմաթիվ արտադրամասեր, որոնք նկուղային են ու դրսի աչքին անհասանելի: Այս արտադրամասերում՝ հագուստի, կոշիկի, ոսկու և այլն, աշխատում են հիմանականում այլ երկրներից եկածները, այդ թվում նաև հայերը, հիմնականում տղամարդիկ: Տղամարդկանց գործի տեղավորող միջնորդները լավ բիզնես են անում, միջնորդավճար ունեն և տվյալ անձից ում գործի են տեղավորել, և գործատուից, քանի որ գործատունի մի քանի անգամ ձեռնտու է ունենալ էժան աշխատուժ, ով ոչ մի գլխացավանք ու դատաիրավական խնդիրների առաջ չի կանգնեցնի իրեն: Բայց սա փոս է, ով ընկավ այստեղ, վերջ... Գործատու վերցնում է անձնագիրը, որպեսզի ոչ մի տեղ չփախնի աշխատողը, այն միայն ամիսը մեկ անգամ է լինում տիրոջ մոտ էն էլ վիզիայի հարցերը լուծելու համար... Ինձ հանդիպած բոլոր հայ տղամարդիկ, ովքեր նման պայմաններում են աշխատել, ասել են նույն բանը՝ ավելի լավա Հայաստանում հաց հավաքեի, քան ստեղ լինեի...

 

Կիլիկյան Հայաստան