Մեր հարևանի աղջկան մի քանի տարի առաջ տարան դաշնամուրի. Շաբաթը 2 թե 3 օր գնում էր երաժշտական դպրոց, գալիս տուն ու տնային հանձնարարություններըը նվագում. Դե չգիտեմ էտ սկզբի դասերը ոնց են կոչվում, սկզբից ինչ են անցնում բայց մեր տանը պարզ լսվումա և ամեն անգամ էն ԱՆՆԱՍՈՒՆ գամաները լսելիս սիրտս նեռռռվայնանում էր :D Տենց կամաց-կամաց “Ժիլիի բաբուսի”-ներով, թրով-թվանքով, առաջ գնալով հասանք... Հասանք, իջանք. Հասանք դասական ստեղծագործություններին, համաշխարհային ու հայկական մեծերին, էրեխեն էլ շատ հաճույքով, աշխատասիրությամբ պարապում, նվագում էր. Հասել էինք այնտեղ, որ էրեխեն ծրագրի դասերը անելուց հետո “Cheap thrills”, “Shape of you” էր “հանում” նվագում. Ես էլ էն օրը տեսա ասեցի, որ էն “Cheap thrills”-ի “Till I hit the dance floor”-ը սինկոպա անի, ոչ թե սահուն նվագի... /հենց նոր, րոպեներ առաջ դրա վրա էր չարչարվում/ :) Ու՞ Իսկ ու՞ր է բռնությունը, մի տեսակ բռնություն եմ ուզում :D /նկարի երկար եղունգից բացի :D / Բռնությունն այնտեղ է, որ էրեխեն առաջին տարուկես երկու տարն չէր ուզում դաշնամուրի գնար ու ստիպելով էին տանում... Եթե առաջարկվող ԱՆՆԱՍՈՒՆ օրենքը լիներ, որպես հարևան կզանգեի կասեի, որ երեխուն ստիպելով են տանում դաշնամուրի, հոգեբանական բռնության են ենթարկում և իրեն և իմ ուղեղը. Կգային սոց. աշխատողները, կհարցնեին բալիկ ջան, դու ուզու՞մ ես դաշնամուրի գնաս, էրեխեն կասեր չէ, կասեին դե էսօրվանից էլ չես գնում :) ու տենց ես հեշտ ու հանգիստ ես կպրծնեի է՜ն ԱՆՆԱՍՈՒՆ գամաներից... էրեխուն էլ ընդեղ կազատեի տանջանքներից... Հասաք, իջեք...
Այս պատմության մեջ ինչնա կարևոր, որ երեխան էն սկզբի ժամանակ /ինչպես շատ շատերը/ դժկամությամբ, զզվելով ու “բռնությամբ” էր գնում դասերին, “բռնությամբ” էր կատարում տնային հանձնարարությունները, իսկ հիմա՝ սիրելով, հաճույքով. /ամբոոոոողջ օրը նվագում է, ամբողջ օրը. Վստահ եմ, որ ինքը տաղանդավոր դաշնակահար է դառնալու/.
Կանխելով “բռնությունը” կարող էինք կանխել այս աղջնակի առաջխախացումն ու այսօրվա սերը նույնպես /մի քիչ զավեշտով եմ ասում իհարկե.../. Ու ով ուզումա կանխի այս տեսակ /կրկնում եմ, այս տեսակ/ “բռնությունները”, իրենց ես մեծատառ, սիիիիրրրով ասում եմ. Կանխեմ զձեզ...