Դառնամ նորից փառաբանեմ
հունը ջրի,
Ոչ թէ հունից
ջուրը հանեմ:
Դառնամ նորից փառաբանեմ
Տուն արարող ձեռքը մարդու,
Ոչ թէ' քանդող-աւերողի:
Ջուրը բերող ակունքին ես
աչքալոյս տամ,
Ոչ թէ' ակունք աւերողին,
Դառնամ նորից փառաբանեմ
ծնող մօրը,
Ոչ թէ' սողուն ծնողներին...

/Թաթուլ Կրպեյան, 8.05.1985թ./