Մի բան ասեմ, ապա հոշոտեք ինձ։

Ես բուհ ընդունվել եմ երկու անգամ: Առաջին անգամ դուրս չեկավ ու գումարած պատանեկան ըմբոստություն, գնացի բանակ:

Երկրորդ անգամ ընդունվեցի արդեն 22 տարեկանում' բանակից էլ մի քանի տարի հետո: Բոլոր կուրսեցիներս ու դասախոսներս կփաստեն, որ ես, մեղմ ասած, վատ ուսանող չէի ու եթե ուզենայի մագիստրատուրա, ասպիրանտուրա տալ, դատապարտված չէի լինի ձախողման, բայց չարեցի:

Չարեցի, նախևառաջ, անհեռանկարայնության համար' գիտական ու պրակտիկ տեսանկյունից, բայց առակս այդ մասին չէ: Առակս այն մասին է, որ պետք չէ գլուխ արդուկել տարկետման իրավունքի բախտորոշ լինելու մասին։ Եթե ուզում ես սովորել, ապա կսովորես բանակից հետո էլ, եթե դու սաչոկ ես, սաչոկ էլ կմնաս, որը գիտական աստիճան ունի, բայց գիտնական չէ:

Այո՛, ես համարում եմ, որ, բացառությունները մի կողմ դրած, զուտ գիտական աստիճանի խաթեր չծառայածները սաչոկ են:

Այ հիմա կարող եք հոշոտել ինձ:

 

 

Կոնստանտին Տեր Նակալյան