Մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան համայնքի քանաքեռ-զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակել։ Նախկին ղեկավար արտակ Հանեսյանին փոխարինել է արթուր ստեփանյանը։ Արատառոց ոչինչ չէր լինի,եթե հանրությանը հայնտնի չլիներ այս թեմայի հիմանական դերակարներից մեկի՝ Միհրան Պողոսյանի ֆակտորը։ Քանաքեռ Զեյթունը ինչպես գիտենք համարվում է նրա «ազդեցության գոտին» ու եթադրվում է,որ այստեղ տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն առանց նրա իմացության տեղի չի ունենում։
Սակայն իր հերթին միհրան Պողոսյանը բավականին բարդ հարաբերություններ ունի Տարոն Մարգարյանի հետ,սակայն Տարոն Մարգարյանը որպես վարչարար կարողանում է ընդհանուր լեզու գտնել Պողոսյանի հետ,որտեղ օրինակ ով էլ նշանակվի վարչական կենտորնի ղեկավար, լինում է երկուսի համաձայնությամբ ու համատեղ կոնսենսուսով։ Այս դեպքում նույնպես դավարություն փնտրել պետք չէ,որովհետև նա ով նշանակվել է կատարելու է նույն գործառույթները ինչ իր նախորդը,իսկ փոփոխությունը կարող էր տեղի ունենալ այն պարագայում,երբ օրինակ Հանեսյանը ինչ-որ ձևաչափով գոհացրած չլինի ոչ Պողողսյանին,ոչ Մարգարյանին։ Այնպես որ, անկախ իրենց տարաձայւնություններից,Տարոն Մարգարյանն ու Միհրան Պողոսյանը բավականին պրագմատիկ մոտեցումներ ունեն այսպես կոչված «ընդահանուր գործի բարօրության» վերաբերյալ։